Foto

ՌՀՄ-ը գործուն քայլեր է կատարում հայկական ինքնության պահպանման համար (ֆոտոշարք)

Մայիսի 21-ին Ադլերում «Ռուսաստանի հայերի միության» ու Սոչիի հայկական համայնքի ջանքերի շնորհիվ բացվեց «Սևան» մշակութային կենտրոնը: Կենտրոնում համայնքի երեխաները (ինչպես նաև օտարազգի երեխաներ) սովորելու են հայերեն, ծանոթանալու են հայկական գրականության գոհարներին, ինչպես նաև հնարավորություն են ունենալու հաճախել շախմատի դասընթացների և սովորելու հայկական ազգային պարեր:

Այս ու մնացած այլ նմանատիպ կենտրոնները, որոնք վերջին տարիներին բացվել են ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի աջակցությամբ, միմիայն նպաստում են օտարության մեջ հայկական ինքնության պահպանմանը: XXI դարում, երբ գլոբալիզացումը կուլ է տալիս ազգայինը, նմանօրինակ կենտրոններն ու նախաձեռնությունները հիմք են տալիս մեզ ասելու, որ հայկական ինքնությունը մոռացության չի մատնվելու ու նույնիսկ Հայրենիքից հեռու ապրող հայ մանուկները հնարավորություն են ունենալու ծանոթանալու հայկական մշակույթին ու պատմությանը:

Նաև թույլ կտամ ինձ նշել, որ այսօրինակ նախաձեռնությունները պետք է դառնան նաև մեր պետության պաշտոնական քաղաքականությունը: Մենք պարտավոր ենք այս դարում ջանք չխնայել, որպեսզի հայկական էլեմենտը պահպանվի ու զարգացվի:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից