Foto

Հայաստանի համար շահեկան գոնե մեկ կետ կա՞

Ալիևը երեկ հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցված են։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ համաձայնեցված են 13 կետ, 18 հոդվածից։ Ըստ երևույթի, մեկ կետ դուրս է եկել սպասվելիք պայմանգրից։ Բացի այդ Ալիևը ВГТРК-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հստակ նշել է․ «Պետք է համաձայնեցնել վնասի փոխհատուցման փոխադարձ հայցերը և սահմանին օտարերկրյա ուժերի տեղակայման մասին հրաժարվելու հարցերը»: Կարելի է, ենթադրել, որ հենց այս երկուսն են, որ համաձայնեցվել են։ Մեկ այլ շեշտադրմամբ էլ, ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանին զինելու գործընթաց կա, որից պետք է հրաժավել։ Այսինքը՝ ապառամականացման մասին է խոսում, հետո էլ հայտարարում, որ դրան մաս-մաս կհասնեն։  «Հայաստանին զինելու գործընթացը ընթանում է յոթ մղոնանոց քայլերով», և Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարումները «իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար», - նշել է նա։  

Ալիևը նաև ակնարկել է, որ Հայաստանն այդ զինամթերքի հետ հույսեր չկապի․ «Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք իրեն «տեղում» չի օգնի Ադրբեջանի դեմ սադրանքի դեպքում՝ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությանը»:

Եվ սա հասկանալով է, որ պետք է գնալ մնացած առաջարկվող երկու կետի համաձայնեցման ճանապարհով, որը կրկին կործանարար հետք է թողնելու Հայաստանի համար։ Թշնամի երկրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը Ադրբեջանի հետ վերջնական հաշտեցման համար պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Սա Հայաստան պետության համար  կործանարար հետևանքների շարքից է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո գոյություն ունեցող միակ կառույցն է, որ կարող է օղակ դառնալ արցախահայության վերադարձի համար, իսկ Սհամանդրության փոխոխությամբ էլ ՀՀ-ն փաստացի հրաժարվելու է ՀՀ անկախության հռչակագրից, որով հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր։ Իհարկե, Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելը հղի է մի շարք այլ կործանարար հետևանքներով ևս։

Կար ժամանակ երբ այսօրվա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատարարում էր, թե 3 մլն հայերից ոչինչ չի թաքցնի և հրապարակում, նրանց հետ միասին, կքննարկի ցանկացած լուծում, թիկունքում ոչինչ չի ստորագրվի։ 2020թ-ին ստորագրվեց Եռակողմ հայտարարությունը, որով Արցախի զգալի հատվածներ, այդ թվում, Փաշինյանի գնահատամբ, դժբախտ և դժգույն Շուշին, թողնվեց թշնամուն, այն ավարտական տեսքը ստացավ 2021թ, հունվարի 11-ին և որևէ մեկը ՀՀ հպարտ քաղաքացու կարծիքը հաշվի չառավ։ Ինչպես նաև հայտարարվեց, որ ինչ պետք է այն էլ բանակցում են։ Հետո հայտարարվեց, որ Արցախն Ադրբեջան է և էլի կարծիք չլսեց։ Ի դեպ, Փաշինյանն ասում էր, ոչ մի դեպքում, չի ստորագրի փաստաթուղթ, որը չի բխում ՀՀ շահերից։ Իսկ հիմա այս հայտնի կետերից որո՞նք են բխում ՀՀ շահերից։

Ադրբեջանի հետ «խաղաղության» պայմանագիր համաձայնեցված 13 կետից և ոչ մեկը ՀՀ հանրությանը մինչ այժմ հայտնի չէ։

Չորս կետի մասին էլ հիմա տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահից։ Երկու համաձայնեցված կետ․

1․ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում և հասցված վնասի փոխատոցում։ Այսինքն՝ Արցախում 30 տարի ապելու և ինչ-որ այլ բաներ, որոնց մասին Ալիևը վաղուց էր խոսում։

2․ ԵՄ և ռուսական ուժերի բացառում սահմանին և սպառազմականացում։

Սրանցից ո՞րն է ՀՀ շահերից և որտե՞ղ է այդ անտեսանելի շահը, առանց դիտորդ, առանց զենք ինչպե՞ս է հնարավոր պաշտպանվել։ Այսինքն՝ պետք է հույսը դնել նրա վրա, որ Ադրբեջանը չի հարձակվելու։ Աշխարհում չկա գեթ մեկ սուվերեն պետություն, որ ապառազմականացված ապրի մի հարևանի հետ, ով իր ֆիզիկական բանջնջումն է ուզում։

Չհամաձայնեցված 2 կետը՝

1․  Սահմանադրության փոփխություն

2․ Մինսկի խմբի լուծարում։

Իսկ այստեղ որտե՞ղ է ՀՀ շահը։ Իսպառ բացակայում է։ ՀՀ շարքային և անտեղյակ քաղաքացուն մնում է միայն ենթադրել, թե ինչ կա այն 13 կետում։

 

 

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան