ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետ Ֆրա Ջոն Դանլեփին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հնամյա կապերի և առնչությունների հիման վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները, իր պատրաստակամությունն է հայտնել ջանք չխնայել հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել տարիներ շարունակ Հայաստանում ՄԻՈՒ մարդասիրական գործունեության իրականացման համար:
Երկուստեք ընդգծվել է հումանիտար և առողջապահական ոլորտներում արդեն իսկ նախանշված ծրագրերը համատեղ ջանքերով հաջողությամբ ավարտին հասցնելու կարևորությունը: