Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնում է ամբողջ Եվրոպային։
«Կրեմլը ձգտում է վերականգնել ազդեցության ոլորտները, թուլացնել ՆԱՏՕ-ի համախմբվածությունը և խաթարել մեր տարածաշրջանի ժողովրդավարական պետությունների ինքնիշխանությունը»,-ասել է Նավրոցկին։









