Հայաստանի շախմատի ընտրանու անդամ Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է: 7 հնարավորից հավաքելով 6 միավոր` Շանթ Սարգսյանը առաջատարներից մեկն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Հայկ Մարտիրոսյանն ունի 4, իսկ Տիգրան Հարությունյանն ու Մանուէլ Պետրոսյանը` 3,5-ական միավոր:
«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: