ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան
երկրների նկատմամբ:Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Բաքվի երեկվա
հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու
համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է։
ՀՀ վարչապետը՝ պատասխանելով
պաշտոնական Բաքվին, արդարանում է, որ ՀՀ Սահմանդրության մեջ ինչ-որ կետեր կան, որոնք
գուցե Ալիևին դուր չեն գալիս: Հետո մանրամասն բացատրում է, որ այդ կետերը պարոն Ալիևին չեն խանգարի։ Արդեն իսկ,
ինքը Սահմանադրական դատարանին ստիպել է, որոշում հրապարակել, որ ՀՀ անկախության հռչակագիրը
խոչընդոտ չէ «խաղաղության» պայմանագրի համար, միչև Սահմանադրությունը փոխելը։ Կամ ինչպես
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց ՀՀ անկախության հռչակագիրը պետության չգոյության
մասին է։
Հայաստանի ամենչնչին
դիտարկումը դեռ խնդրահարույց Արցախի վերաբերյալ, Ադրբեջանն ընկալում է, որպես իր երկրի
ներքին գործերի միջամտություն և հայտարարում է, որ Հայաստանը և այլ որևէ պետություն
չխառնվի իր ներքին գործերին։ Իսկ ՀՀ-ն արդարանում է Անկախության հռչակագիր ունենալու
համար։
Կարծես նշմարվում է,
թե ինչո՞ւ «Խաղաղության» պայմանգրի դրույթները ՀՀ-ում անցան ՍԴ-ԱԺ փուլով, իսկ Ադրբեջանում՝ոչ։
Սա նրա համար էր, որ ՀՀ վարչապետն արդարանա ու ասի․ «ախր այդտեղ գրել ենք, որ Անկախության
հռչակագիրը ոչինչ է մեզ համար, եթե կա Ձեր շահերի խնդիրը»։ Սա ցանկացած երկրի համար
ամենաամոթալի երևույթներից մեկն է։