Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմաատի ֆեդերացիայից, Շանթ Սարգսյանից կես միավորով հետ են մնում գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։
Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: