Foto

Կարծում եմ՝ Սիրիայից հեռացած հայերը, անգամ ԱՄՆ տեղափոխվածները, կվերադառնան. Սիրիահայ գործարար

Սիրիայի հայերը, ընդհանրապես, վախկոտ են, զգույշ են, բայց հեղափոխականները ներկայացել են եւ ասել՝ ձեզ ինչ-որ պետք է, ինչով կարող ենք, ձեզ օգտակար կլինենք, ձեզ ապահով զգացեք, ձեզ հետ ոչ մի խնդիր չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց սիրիահայ գործարար Վահե Մահշիկյանը:

«Հարաբերությունը շատ լավ է: Ես, օրինակ, անձնական շփման փորձ ունեմ թե նախկին, ներ ներկա իշխանության հետ: Հայ համայնքս հարգված է ամբողջ սիրիացի ժողովրդի կողմից: Նույնիսկ եթե թուրք է, կամ թուրքմեն է կամ քուրդ է, մենք լավ  անուն ունենք Սիրիայի մեջ»,-ասաց նա:

Հարցին՝ Սիրիայից դուրս գալու, Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա՞ հայերի մոտ, Վահե Մահշիկյանը պատասխանեց. «Ընդհակառակը, հիմա կարծում եմ՝ սիրիացի հայերը, երբ տեսնեն, որ գործի առումով շատ լավ հնարավորություններ ու ազատություններ են ստեղծվել, նույնիսկ Ամերիկա տեղափոխվածները  կարող են հետ վերադառնալ: Որովհետև ՍՍիրիան  հարուստ երկիր է: Եթե լսեն,  որ գործի լավ առիթներ, պայմաններ են ստեղծվել, կուգան: Ես, օրինակ, չեմ մտածում Սիրիան լքել: Ես կնոջս ու աղջիկներիս ուղարկել եմ հայաստան՝ համալսարանական ուսման համար, բայց ես ինքս մնացի Սիրիայում եւ չեմ էլ հեռանալու: Ես այստեղ հանգիստ եմ զգում: Մեր տները, գործերը, ունեցվածքը, այստեղ են: Ես Հայաստանի հետ եմ համեմատում, հայաստանում աշխատանքի պայմանները դժվար են, ես այնտեղ չեմ կարող աշխատել: Հայաստանում տուգանքները բարձր են, գործազրկություն է, նորմալ գործ չկա»:

Նա նաև հայտարարեց, որ այս փոփոխությունը Սիրիայում դեպի դրական ուղղված փոփոխություն է: