Foto

Հալեպում ահաբեկիչները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա

Սիրիայի Հալեպ քաղաքաում ահաբեկիչները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա, սակայն զոհեր չկան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ այսօր սիրիական բանակը հայտարարել է Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:

Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:

Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։