Վրացի ընդդիմադիրներն ուրբաթ երեկոյան վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Այս պահին Ռուսթավելիի պողոտան փակ է երթևեկության համար, արդեն մի քանի հազար մարդ է հավաքվել։
Ընդդիմության բողոքի ակցիան սկսվել է հինգշաբթի այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Ուրբաթ գիշերը հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաների միջոցով ցրել են ցույցը։