Foto

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները շփումների ընթացքում քննարկում են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, ամերիկացի գործընկերների հետ զրույցների ընթացքում բարձրացվում է էներգետիկ ոլորտում հնարավոր փոխգործակցության և համագործակցության թեման», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։