Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի և Հրաչյա Ներսիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Վարդան Գ․-ի վարած «Lexus LX570» մակնիշի և 75-ամյա Սամվել Ֆ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին։Վթարի հետևանքով վարորդներից Սամվել Ֆ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: