Թաիլանդում տեղի ունեցած միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 10 ռուս զբոսաշրջիկ: Այս մասին հաղորդել է ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Վլադիմիր Սոսնովը:
Ինչպես հաղորդում է «ТАСС»-ը՝ միկրոավտոբուսը ուղևորվում էր Թրաթից Պատայա: Ավտոբուսում եղել է 12 ռուս զբոսաշրջիկ, որոնցից 10-ը աննշան վնասվածքներ են ստացել: Տուժածներին օգնություն են ցուցաբերել տեղի հիվանդանոցում: Բժշկական ծառայության ծախսերը հոգացել է ապահովագրությունը:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսը շրջվելուց հետո ընկել է ճամփեզրի առվի մեջ: Վարորդն անհետացել է դեպքի վայրից: Ոստիկանությունը փնտրում է նրան:
Vesti.am