Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչները ներկա չեն լինի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնի ստանձնման արարողությանը, քանի որ դրան չի նախատեսվում օտարերկրյա պատվիրակությունների հրավեր, բացի Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններից: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ ես գնում եմ երդմնակալության, ապա նա գնում է ոչ թե բուն արարողությանը, այլ տարբեր արարողակարգային միջոցառումների, որոնք անցկացվում են երդմնակալության կապակցությամբ»,- պարզաբանել է նախագահի օգնականը: