ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք նշանակումներ են արվել ՀՀ Զինված ուժերում:
Մասնավորապես, Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, Ալեքսանդր Ցականյանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Սիմոն Նազարյանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, Գագիկ Պողոսյանը՝ 5-րդ բանակային կորպուսի ղեկավար, Լևոն Դավիդյանը՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատար: