Հայաստանի շախմատի ակադեմիայում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը անցկացվում է Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:
Մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 12 մասնակիցներով:
3 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, ով հաղթել է բոլոր խաղերում:
Առաջատարից կես միավորով հետ է մնում ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը:
2 միավոր ունեն Վլադիմիր Շահինյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը: