Լիբանանի ղեկավարությունը մտադիր է երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ, զինծառայողների թիվը ավելացնել մինչև 10 000։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Al Jazeera-ին հայտնել է Լիբանանի պաշտպանության նախարար Մորիս Սլիմը:
Նա ասել է, որ կառավարությունը 10 000 զինվոր կուղարկի երկրի հարավ, որտեղից, ըստ հրադադարի պայմանների, «Հեզբոլլահ»-ը պետք է դուրս գա։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը պաշտոնապես հավանություն է տվել Լիբանանում հրադադարի ծրագրին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության միջև համաձայնությունները նախատեսում են Լիբանանի ուժերի վերահսկողության վերականգնում իր տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում, ինչից հետո իսրայելական բանակն աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից։ Իսրայելի զորքերի հեռանալուց հետո Լիբանանի հարավում, ըստ ավելի վաղ հաղորդված տեղեկությունների, պետք է տեղակայվեր առնվազն 5000 զինվոր։