Foto

«Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, փաստաթղթային հիմնավորումներով պայմանավորված, հաղորդում է ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ մենք առերևույթ հիմնավոր կասկածներ ունենք արձանագրելու, որ պետության բարձրագույն այս երկու ներկայացուցիչների գործողությունները Հայաստան-Ադրբեջան  սահմանազատում-սահմանագծման գործընթացում համապատասխանում են ՀՀ Քր․Օր․-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին։ Հաղորդման իրավական հիմնավորումները կներկայացվեն հինգշաբթի՝ 2024 թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Կառավարության շենքի դիմաց (Մելիք-Ադամյան փողոց) կայանալիք «Միասին» շարժման մամուլի ասուլիսի ժամանակ։   Հրավիրում ենք մեր հայրենակիցներին, քաղաքական, հասարակական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներին՝ մասնակցելու հանրային միջոցառմանը։