«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի գումարով պատվիրված հայտարարություն չէ, ինչպես մեկնաբանում են հայաստանյան լրատվամիջոցներում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության այսօր տարածած հայտարարությանը։
Բադալյանն ընդգծեց՝ սա Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ հայտարարություն է, երկրորդ դեղին քարտն է, որին պետք է լուրջ վերաբերվել։
«Դա ներկայացնում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ընդհանուր դիրքորոշումը։ Միայն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի, դա նաև ՖՍԲ-ն է, որը փաստացի այսօր Ռուսաստանում իշխող քաղաքական ուժ է հանդիսանում։ Սա արդեն անուղղակի երկրորդ զգուշացումն է Հայաստանի իշխանություններին։ Կրկնում եմ, սա բաբականին լուրջ կառույցի ու նրա թիկունքում կանգնած լուրջ խմբավորման հայտարարությունն է, պետք է լուրջ վերաբերվել»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով, Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինայում գործողությունները Թրամփի աջակցությամբ կարող են մոտենալ ավարտին, հնարավոր են որաշակի իրադարձություններ Հարավային Կովկասում։
«Իսկ դրա համար պետք է հող նախապատրաստել։ Այս սա հող նախապատրաստելն է»,-ասաց նա։
Հնարավո՞ր է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այդ հայտարարությամբ աջակցություն է հայտնում Փաշինյանին, նշելով, թե ում է նշանակել արևմուտքը նրա «թաթիկներին խփողներ», քաղտեխնոլոգը բացառեց.
«Վարչապետը չի կարող աջակցություն ունենալ Ռուսաստանից։ Այն պահից, երբ նա բերեց դիտորդներ ԵՄ-ից, նա հատեց կարմիր գիծ, անի որ Ռուսաստանը սա համարում էր իր տարածքը, վարչապետը բերեց ԵՄ դիտորդներ, ցույց տվեց, որ սա նաև արևմուտքի տարածքն է։ Սա չի նշանակում, որ ռուսական կողմը ճիշտ է։ Սա էլ ասեմ։ Ժամանակին պետք է աշխատանք տարվեր»։