Foto

Արմեն Ղազարյանը նոր պաշտոնում նշանակվեց . Դավիթ Համբարյանը ազատվել է պաշտոնից

Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 27-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մեկ այլ որոշմամբ էլ Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ։