Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր կնքել Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի մասին հայտարարությունից հետո, հայտնել է արմատական շարժման անանուն ներկայացուցիչը, գրում է Times of Israyel-ը։
«Մենք Եգիպտոսում, Քաթարում և Թուրքիայում միջնորդներին տեղեկացրել ենք, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հրադադարի համաձայնագրի և գերիների փոխանակման լուրջ գործարքի»,- ասել է նա գործակալությանը: Միաժամանակ, շարժման ներկայացուցիչը մեղադրել է Իսրայելին համաձայնագրին խոչընդոտելու մեջ։
Ինչպես նշում է Times of Israel-ը, ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներն ավելի վաղ հույս էին հայտնել, որ քանի որ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը «ձևավորվում է», «Հեզբոլլահի» ռազմական աջակցության կորուստը կօգնի ՀԱՄԱՍ-ին մղել դեպի խաղաղ գործընթացը:
Իսրայելի նախարարների կաբինետը նախօրեին հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը։ Al Jazeera-ն, ինչպես հայտնել ենք, գրել է, որ հրադադարը սկսվել է տեղական ժամանակով՝ 04:00-ին:
Աղբյուրը՝ Lurer.com