Foto

Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում

Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է.

. Լոռիում` 10-28սմ,
. Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30սմ,
.Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20սմ,
. Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։

Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնի կկորցնի իր ուժը, սակայն Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, իսկ 28-ի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով