Հարցն օրակարգային է, քննարկվելու է։ Եթե դու քաղաքական կառույցի մաս ես եւ ունես հնարավորություն՝ ձեւավորել քաղաքական կառույցի դիրքորոշում եւ ձախողում ես, ունես երկու ընտրություն՝ կամ շարունակել եւ պաշտպանել քաղաքական կառույցի դիրքորոշումը, կամ դուրս գալ կառույցից: Այս մասին ԱԺ-ում մեր լրագրողի հարցին ի պատասխան ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնաով իրենց խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, ով ԱԺ նախագահի եւ այլ ՔՊ-ական պատգամավորների հետ գործողվել էր Վիետնամ եւ այնտեղից նրանց հետ նավի վրա լուսանկարվել:
Նշենք, որ այսօր գրել էինք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։









