Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմության հանրահավաքի մասնակիցները նախորդ գիշերն անցկացրել են Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ վրաններում, իսկ ոմանք՝ բաց երկնքի տակ, գրում է РИА Новости-ն։
Տեղական ժամանակով՝ 06:30-ի դրությամբ` առանձին զբոսաշրջային և մեծ վրաններ են կանգնեցվել խորհրդարանի դիմաց: Խորհրդարանի տարածքում վրաններ կան նաև հետիոտնային գոտում։ Ընդդիմության որոշ կողմնակիցներ գիշերն անցկացրել են ոչ թե վրաններում, այլ խորհրդարանի մոտ գտնվող նստարաններին կամ դիմացի շենքի շքամուտքում։
Ընդդիմությունը ավելի վաղ հայտարարել էր երթ դեպի խորհրդարան և նոյեմբերի 24-ի հանրահավաք անցկացնելու մասին։ Կիրակի օրը՝ ժամը 23:00-ին, ցուցարարների ամբոխը հասել է խորհրդարան և տեղակայվել դիմացի հրապարակում, ծեծկռտուք է սկսվել ոստիկանների հետ: Խորհրդարանի դիմաց վրաններ են տեղադրվել, որտեղ ցուցարարներին զբոսաշրջային գորգեր են բաժանել, վրաններ ու թեյ են առաջարկել։ Կեսգիշերից հետո հանրահավաքի մասնակիցները տեղավորվել են վրաններում, նստարաններին և խորհրդարանի դիմացի շենքի շքամուտքում:
Աղբյուրը ՝ Lurer.com