Foto

Ի՞նչ փոփոխություններ է արվում Կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքում. ԿԲ փոխնախագահի պարզաբանումը

Երեք մաս ունի հիմնական նախագիծը, մեկը այն է, որ նույն ռիսկայնության դասի մեջ Հայաստանում ներդրում անելու, որը 10%-ն էր, 10%-ի մեջ ուղղակի ներդրումներ անելու հնարավորություններ ենք ընդձեռում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

«Մինչև այս փոփոխությունը, եթե ուզենային ուղիղ ներդրում անել որևէ ընկերության մեջ, իրենք պետք է որևէ ֆոնդի միջոցով անեին։ Հիմա մենք առանց ընդհանուր ռիսկը բարձրացնելու, իրենց հնարավորություն ենք տալիս այդ ներդրումները անել, որը կարծում ենք նախագծերի կբերի։

Երկրորդը, եթե մինչև այս փոփոխությունը 15% էր մեկ երկրում մաքսիմալ ներդրման չափը, ասենք, օրինակ ԱՄՆ-ում, այս պարագայում մենք հնարավորություն ենք տալիս դարձնել 30%: Դրա հիմնական իմաստն այն է, որ աշխարհում կապիտալի շուկայում ԱՄՆ կշիռը շատ մեծ է և այդ 15%-ը հնարավորություն չի տալիս պատշաճ կերպով դիվերսիֆիկացիա անել:

Երրորդ փոփոխությունը վերաբերում էր նրան, որ եթե բաժնետոմսերում մինչև այս 25% էր հնարավոր ներդրում անել, հիմա թողնում ենք, որպեսզի դառնա 35%, մի քիչ ավելի շատ աշխատելու տեղ ենք տալիս։  Սրա արդյունքում ռիսկայնությունը չի աճելու, բայց միջին եկամտաբերությունը 0.4 տոկոսայինկետ աճ կունենա»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ այդ ֆոնդերը ներդրումներ կարող են անել բոլոր ոլորտներում: