Foto

2026 թվականին կան բոլոր հնարավորությունները ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար․ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Ամանորի կապակցությամբ․

«2026 թվականին կան բոլոր հնարավորությունները ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար։

Պատրաստ ենք ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և առևտրատնտեսական կապերի վերականգնման գործում։  Համոզված եմ, որ գալիք տարում մենք կունենանք զարգացման բոլոր հնարավորությունները։

Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, մտահղացումների իրականացում»։

Տեսանյութը՝ հղմամբ։