Foto

Բա համերգի տոմսերն ո՞վ վաճառի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավագ դստեր՝ Մարիամի, հետ ներկա է գտնվել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին: Նա գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

«Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգի: Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետեւ հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով»,- գրել է նա։

Ստացվում է, որ ՀՀ վարչապետը շատ ազատ ժամանակ ունի, հանգստայան օրերը լիարժեք վայելում է, ժամանակ տրամադրում սպորտով զբաղվելուն, քանի որ առավոտյան էլ Իջևանում հեծանիվ էր վարում։ Օրն էլ մշակութային միջոցառմամբ է ավարտվում։ Հասցնում է նաև իր հրաշալի հանգստայան օրերը տեսանկարահանել և հրապարակել սոցցանցի տարբեր հարթակներում։ Կարելի է ենթադրել, որ երկում ամեն խնդիր իր լուծումն արդեն ունի, իսկ մշակութային ճաշակի հարցում մի քիչ թերանում է, դրա համար էլ տոմսերի վաճառքով անձամբ վարչապետն է զբաղվում։

Հաճախ վարչապետն էր ասում, թե աշխատանքով այնքան է ծանրաբեռնված, որ նույնիսկ ընտանիքով չի հետաքրքրվում, բայց հրապարակումներն այլ բանի մասին են խոսում։ Կան պաշտոնյաներ, ովքեր իրապես այդպես են աշխատում, որոշ դատավորներ շաբաթ-կիրակի օրերին գալիս են աշխատավայր, որ հասցնեն դատական ակտեր գրեն, երբեմն արձակուրդ են ձևակերպում, բայց գալիս աշխատանքի, որովհետև Փաշինյանի կառավարությունը և նրա ձևավորած ԲԴԽ-նորոշումը  մի քանի օր ուշ հանձնելու պատճառաբանությամբ դադարեցնում է դատավորների լիազորությունները։

Դեռ օրեր առաջ նամակագրությամբ աշխատանքից ազատվեցին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաները, որոնց աշխատանքին, իր իսկ բնորշմամբ, Փաշինյանը չէր հասցնում անընդհատ հետևել, ստուգել և այլն։ Իսկ ինչո՞ւ չէր հասցնում, գուցե երկրի համար այս ծայրահեղ ծանր, հետպատերազմական, նոր ռազմական գործողությունների իրական վտանգի պայմաններում ավելի արդյունավետ կլիներ, որ մշակույթի խթանմամբ զբաղվեր օրինակ ԿԳՄՍ նախարարը, բայցի այդ էական կրթական խնդիրներ չէր առաջացնի ոլորտում։

ՀՀ շարքային քաղաքացին, ով 5 հոգանոց ընտանիքի հոգսերը հոգալու պատասխանատվություն ունի, հանգստյան օրերին ևս աշխատում է, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն էլ սոցիալական ցանցերով տարածելու ժամանակ կամ երկրի այս իրավիճակում, հանրայնացնելու ցանկություն չունի։

Երկրի վարչապետը կառավարման այս կոլապսի մեջ ժամանակ է ունենալու 3000-5000 դրամ տոմս գնելու հնարավորություն ունեցողներին «-+» ձևաչափով ցուցակագրելու և հետո տեսնելու թե ովքեր են տոմս գնել, ովքեր են եկել և այլն։ Սա սովորական տոմսավաճառի աշխատանք է, որի վիճակագրությունը մայրաքաղաքի տոմսարկղերում կա։ Մի՞թե պետք է զբաղեցնել վարչապետի պաշտոնը և տոմսավաճառի աշխատանքով զբաղվել, այն դեպքում երբ ՀՀ տարածքից զգալի հատված օկուպացված է թշնամու կողմից, Բաքվում բազմաթիվ գերիներ կան՝ այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքկան ղեկավորությունը։ Անհետ կործներ՝ որոնց ծնողները վաղուց մոռացել են սպորտի և մշակույթի մասին։ Պատերազմի ընթացքում հաշմանդանություն ձեռք բերած տղաները վիրահատությունների իրենց հերթին են սպասում, տնտեսությունն օր օրի անկում է գրանցում, ավելանում է ՀՀ պետական պարտքը ու քաղաքացիների հարկային պարտավորությունները, աճում է աղքաությունը։ Այս ամենով հարդերձ՝ մի միտք տանջում է ՀՀ քաղաքացիներին՝ բա՞ համերգի տոմսերն ով վաճառի։