Foto

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է,  Euromedia24.com-ի փոխանցմամբ` հայտնում է HavaSosyalMedya պորտալը։

Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։

Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։

Նրանք նաև նշել են, որ Անթալիայի օդանավակայանը թռիչքներ չի ընդունի մինչև Մոսկվայի ժամանակով  3:00-ը։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ռուս դիվանագետները օպերատիվ տեղեկատվություն կփոխանցեն իրավիճակի մասին, նրանք շտապ մեկնել են դեպքի վայր։

Աղբյուրը ՝ Lurer.com