Foto

ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդև

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ մյուս մասնակիցները միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին Կուրսկի եւ Բրյանսկի մարզերին հարվածելու համար իրենց հրիթռների օգտագործումից հետո, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Al Arabiya հեռուստաալիքի հարցազրույցում։

«Դա, միեւնույն է, փոխում է մարտական բախումների եւ տեղի ունեցողի ընթացքը, քանի որ վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ դաշինքը, Վաշինգտոնը եւ այդ դաշինքի մյուս մասնակիցները, ըստ էության, միացել են արդեն մեր երկրի դեմ ոչ թե հիբրիդային, այլ լիարժեք պատերազմին»,- ասել է Մեդվեդեւը ՌԴ-ի խորքին խփելու համար արեւմտյան հեռահար հրթիռների կիրառման հետեւանքների մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Եվ դա անհետեւանք չի մնա»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Նա նշել է, որ հասցված հարվածներն արդեն անհետեւանք չեն մնացել։