Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին: Այսպես NEWS.am-ի հետ զրույցում արձագանքեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատը և հույս ունի, որ իր խնդրանքն անարձագանք չի մնա:
Հիշեցնենք, որ նախօրեին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես կարող եմ ասել, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին: Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա: Այստեղ էլ անձնավորված չի խնդիրը։ Խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակի վերանայենք»:
Հովիկ Աղազարյանին խնդրել եմ, որ վայր դնի մանդատը, հույս ունեմ՝ խնդրանքս անարձագանք չի մնա. Փաշինյան