Foto

«Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում

Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։

 «Ֆազի» սպանության գործի՝ դատարան ուղարկված դրվագով՝ մեղադրյալի կարգավիճակում են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը։ «Չաղ Ռուստամի»՝ քրեական պատմությունների մասին հայտնի է հասարակությանը թերևս վաղուց, սակայն, ինչպես պարզվեց՝ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Աշոտ Կուրեղյանը, ևս նախկինում աչքի է ընկել քրեական, սակայն՝ «մանր» գործերով։ Նախկինում Կուրեղյանը դատվածություն է ունեցել մեքենա վարելու իրավունքի կեղծ վկայական ձեռք բերելու, ապա՝ մեքենա վարելու իրավունքից զրկված լինելով՝ մեքենա վարելու համար։

Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքերի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23։53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», ևս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաև «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում