ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հիմնական ուղերձն այն էր, որ Արևմուտքի անխոհեմ որոշումները Ռուսաստանն անպատասխան չի թողնի, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմնական ուղերձն այն է, որ հրթիռներ արտադրող, դրանք Ուկրաինային մատակարարող և հետագայում Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելուն մասնակցող արևմտյան երկրների անխոհեմ որոշումներն ու գործողությունները չեն կարող անպատասխան մնալ ռուսական կողմից»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի նախագահը ուղերձով էր հանդես եկել և ուշգրավ շեշտադրումներ արել։