Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:
Նա, մասնավորապես, անդրադարձել է երեկ փորձարկված «Օրեշնիկ» հրթիռի հաջողություններին և հետագա հնարավորություններին:
«Ձեռք բերված արդյունքները և «Օրեշնիկ» հրթիռների զարգացման արագությունը հպարտություն և հիացմունք են առաջացնում: Համակարգերի պաշար կա, և Ռուսաստանը կշարունակի փորձարկել այս համալիրը։ «Օրեշնիկի» ստեղծողներն ու նախագծողները կներկայացվեն պետական մրցանակների»,-ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության` ասել է ՌԴ ղեկավարը: