Foto

Դարակերտում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում Ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։

Ներկայացվել է 3.500․000դր չափով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։