ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տիրող իրավիճակը․
ՀԱՊԿ քարտուղարությունում ուշադիր հետևում են Աֆղանստանի և Պակիստանի սահմանին իրավիճակի զարգացմանը։ Կազմակերպությունը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ և ելնում է նրանից, որ միակ ճիշտ լուծումը հակամարտության քաղաքական – դիվանագիտական կարգավորումն է:









