Foto

Թուրքիան և Վատիկանը կհամագործակցեն հետախուզության ոլորտում

Թուրքիան և Վատիկանը համաձայնության են եկել ֆինանսական հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) և Վատիկանի պետական ​​վերահսկողական և ֆինանսական միության մարմնի միջև ստորագրվել է հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորումների, փողերի լվացման ֆինանսական հետախուզության փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այն պաշտոնապես ուժի մեջ է մտել և հրապարակվել Թուրքիայի «Resmi gazete» պաշտոնական տեղեկագրում։

Ըստ հուշագրի՝ կողմերը պարտավորվում են ապահովել տեղեկատվության փոխանակում այն ​​իրավիճակներում, որոնք կարող են պահանջել հետաքննությունների և դատական ​​հետապնդումների նախաձեռնում համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից։ Դրա նպատակն է պայքարել կասկածելի փողերի լվացման, դրան առնչվող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ։ Դա երկու կողմերին հնարավորություն կտա արդյունավետ կերպով փոխանակել տվյալներ իրենց հետաքննության և աուդիտի գործընթացներում։

Ermenihaber