ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ասիական համ» ընկերության խմորեղենի արտադրամասի գործունեությունը։
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ արտադրությունը կազմակերպվում է բնակելի տան պայմաններում՝ առանց սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխանության:
Ընկերությանը տրամադրվել է ժամանակ խախտումները շտկելու և անհրաժեշտ նորմերին համապատասխանելու համար:
Հիշեցնում ենք՝ սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել անվտանգությանը ներկայացվող պահանջները: