Foto

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները փակվել են այցելուների համար

Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատներն անվտանգության նկատառումներով նոյեմբերի 20-ին փակվել են այցելուների համար: Այդ մասին հաղորդում է CNN-ը։ 

Նոյեմբերի 20-ին ավելի վաղ փակվել էր Ուկրաինայում ԱՄՆ-դեսպանատունը։

Կիևում Իտալիայի դեսպանատունը հայտարարել է, որ մինչև օրվա վերջն այցելուներ չի ընդունի այն բանից հետո, երբ ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունը հաղորդեց նոյեմբերի 20-ին քաղաքի ուղղությամբ լուրջ հարվածների վտանգի մասին։ Դրա հետ մեկտեղ Իտալիայի դեսպանությունը կշարունակի աշխատանքը:

Հունաստանի դեսպանատնից CNN-ին հայտնել են, որ ներկայացուցչությունն այցելությունների համար փակ կլինի անվտանգության նկատառումներով։

Նմանատիպ որոշում է կայացրել Իսպանիայի դեսպանությունը՝ կապված Կիևի և ամբողջ Ուկրաինայի ուղղությամբ հնարավոր ավիահարվածների մասին նախազգուշացման հետ։

Ամերիկացի դիվանագետներն ավելի վաղ իրենց որոշումը բացատրել են Ուկրաինայի մայրաքաղաքին օդային հարվածների մտավախությամբ։