Մոսկվայի մոտ գտնվող «Դոմոդեդովո» օդանավակայանից ոչ հեռու կհայտնվի 1189 տեղանոց ավտոկայանատեղի, որը կկառուցվի ապագա բազմաֆունկցիոնալ հյուրանոցա-առևտրային համալիրի տարածքում, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով M24.ru-ին:
Նշվում է, որ ավտոկայանատեղին գտնվելու է դաշնային նշանակության ճանապարհի վրա, որը միացնում է Մոսկվան և «Դոմոդեդովո» օդանավակայանը:
Համալիրի տարածքում ծրագրվում է հյուրանոցի, առևտրի կենտրոնի և ճանապարհային ծառայության օբյեկտների կառուցում: Այն քաղաքացիները, ովքեր կորոշեն իրենց մեքենաները թողնել այնտեղ, կարող են օդանավակայան հասնել ճեպընթաց տրամվայով:
Vesti.am