«Առաջարկում ենք Երևան քաղաքի բնակիչներին 100-ամյակը լրանալու կապակցությամբ քաղաքային բյուջեից ցուցաբերել 1 միլիոն դրամի չափով դրամական աջակցություն»,- Երևանի ավագանու նիստին նման առաջարկով հանդես եկավ ՔՊ խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը՝ ընդգծելով, որ նպատակն է տարեցների առանձին խմբին սոցիալական աջակցություն ցուցաբերել:
«2018-23 թթ-երի ընթացքում 100-ամյակը նշել են Երևանի 177 բնակիչներ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 30 բնակիչ»,- նշեց նա:
Ընդգծեց նաև, որ շահառուն վերջին 5 տարում պետք է հաշվառված լինի Երևան քաղաքում: