Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է։
«Լրատվական կայքում տեղ են գտել «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատախանող և գործարար համբավն արատավորող տեղեկատվություններ։
Մասնավորապես, «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ»։
Սույնով հայտնում եմ, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում եմ առաջնորդվելով «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով՝ հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները», - նշված է թանգարանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Բարսեղյանի հայտարարությունում։