Foto

«Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան

«Այնպես չէ, որ մարդը աշխատել է գերազանց, հոյակապ ու իրեն գալիս, ասում են՝ թող, գնա»,- News.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերի պաշտոնանկությունների «շքերթին», ասել է    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ 

«Ինձ թվում է, նաև ժամանակը կգա, բոլորն էլ կիմանան, թե որ պաշտոնյան ինչի համար է ազատվել»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ դժգոհություններ կան նաեւ Նիկոլ Փաշինյանից, ինքն ինչո՞ւ հրաժարական չի տալիս, Գագիկ Մելքոնյանն արձագանքել է. «Այդ դժգոհությունները որտեղի՞ց են գալիս․ մարդիկ դժգոհում են վարչապետի նշանակած նախարարներից: Իրենց աշխատանքի արդյունքում է, որ երկրի վարչապետը քննադատվում է: Եթե տվյալ նախարարությունը անգործունակ է, ուրեմն մեղավորը վարչապետն է։ Դրա համար նա հիմա իր սխալներն ուղղում է: Այո,  կարելի էր սա ավելի շուտ անել, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»:

Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը 6 տարի անց սափրվեց ու կտրուկ կադրային փոփոխություններ արեց, Մելքոնյանը արձագանքել է. «Ինքը սափրվեց ու մնացածին «սափրեց»: