Foto

Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորելու համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածները․ Արաղչի

Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը վերականգնելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է դադարեցնեն Իրանի վրա հարձակումները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Al Arabi հեռուստաալիքը։

«Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորելու համար Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է դադարեցնեն հարձակումները», – նշել է նա։