Foto

Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քչերն են նկատել, որ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածից կապակցությամբ հանդուգն արձագանքից հետո, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այժմ Իրանի հետ հարաբերություններում իրեն պահում է, ռուսական ասացվածքի, «ջրից ավելի լուռ, խոտից ավելի ցածր» («тише воды, ниже травы») սկզբունքով, այսինքն՝ ձգտում է ավելորդ հակաիրանականությամբ աչքի չընկնել։

Երեկ Իրանի հոգևոր առաջնորդի՝ նովրուզյան ուղերձում խոսվում էր այն մասին, որ ԱԹՍ-ներով կամ հրթիռային հարձակումների թիրախ դարձած երկրներից, Իրանը հարվածներ չի հասցրել Օմանին և Թուրքիային, մինչդեռ արհեստածին Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկար՝ հանգամանք, ինչն ինքնին խոսուն է։

Կարծում եմ՝ Բաքվում շատ արագ հասկացել են, որ Իրանում կա նոր հոգևոր առաջնորդ և ռազմաքաղաքական ավելի երիտասարդ, եռանդուն ու վճռական թիմ, որոնց հետ հանդուգն «կատակները» վտանգավոր են»։