Foto

Զելենսկին հայտարարել է, որ քանի դեռ պատերազմ է, երկրում նախագահական ընտրություններ չեն լինելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերագույն ռադայում և ներկայացրել Դիմացկունության ծրագիրը։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Telegram-ում հայտնել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, գրում է korrespondent.net-ը։

«Զելենսկին Ռադայում ներկայացրել է Դիմացկունության ծրագիրը»,- գրել է Գոնչարենկոն: Նրա խոսքով, այն բաղկացած է 10 կետից:

Նշվում է նաև, որ Զելենսկին հայտարարել է, որ քանի դեռ երկրում պատերազմ է, երկրում ընտրություններ չեն լինելու:

«Ուկրաինային նախ պետք է արդար խաղաղություն, իսկ հետո ուկրաինացիներն արդար ընտրություններ կանցկացնեն», - ասել է նա:

Զելենսկին նաև հավելել է, որ մոբիլիզացիոն տարիքի կրճատում չի լինելու:

Զելենսկին վստահեցրել է, որ Կիևն առևտրի առարկա չի դարձնում իր ինքնիշխանությունը և թույլ չի տա իրեն օգտագործել ընտրական պայքարում։ Այստեղ ակնհայտ ակնարկ է արևմտյան մամուլում արված այն հրապարակումներին, ըստ որոնց՝ ռուս-ուկրաինական հրադադարը կարող է ենթադրաբար ներառել օկուպացված տարածքների նկատմամբ Ռուսաստանի փաստացի վերահսկողությունը, գրում է РБК Украина-ն:

Բացի այդ, կստեղծվի Ուկրաինայի միավորման նախարարությունը և մինչև տարեվերջ կներկայացվի նախարարի թեկնածու:

Աղբյուրը՝ Tert.am