Foto

Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է և գործում է դրսի ուժերի հրահանգներով։

«Նա դրսի ազդեցության տակ գտնվող և դրսի ազդեցությամբ գործող մարդ է։ Նա տերեր ունի, և իրեն ինչ հրամայեն,  դա էլ կանի։ Գործակալներն  այլ ելք չունեն՝  անում են այն, ինչ իրենց ասում են։ Նրանք անգամ  հարց տալու իրավունք չունեն»,- ասել է Կալաձեն՝ ճեպազրույցի ժամանակ։

Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում  իշխող կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով։ Վրաստանի նախագահը, ով նախընտրական ողջ շրջանում ընտրողներին կոչ էր անում քվեարկել ընդդիմության օգտին, հրաժարվել է ճանաչել ընտրության արդյունքները։