Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:
«Թեհրանը այլևս չի հանդուրժի երրորդ կողմի կողմից Պարսից ծոցի չարաշահումը»,-ասել է Խամենեին Պարսից ծոցի օրվա կապակցությամբ արված հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Պարսից ծոցը պայծառ ապագա կունենա առանց ԱՄՆ ներկայության։
Իր հերթին, Իրանի նախագահ ՄասուդՊեզեշկիանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը չպետք է կախված լինի որևէ երկրի կամքից, այլ պետք է ապահովվի ափամերձ պետությունների համագործակցության միջոցով։









