Foto

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 388.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.12 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  491.13 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.87 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-388 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 402-408 դրամով, վաճառվում է 413-417 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.41-3.87 դրամով, վաճառվում է 3.94-4.39 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:

Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 414 դրամով:

Ռուբլին գնվում է 3.85 դրամով, վաճառվում է 3.95 դրամով: