Պաշտպանության նախարարությունն օրվա վերջում անդրադարձավ այսօր տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքին, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։
Պաշտոնական հաղորդագրությունում նշված է․
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։