Հուսով եմ, որ Թրամփը կիրականացնի Ամերիկան հզորացնելու իր ծրագրերը, բայց ոչ ի վնաս աշխարհի։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես իսկապես կցանկանայի, որ նա հզորացնի Ամերիկան, բայց ոչ ի վնաս մեզ, ոչ ի վնաս ամբողջ աշխարհի և չբախվի Ռուսաստանի հետ, Չինաստանի և բոլորի հետ, կարծում եմ, պետք է շատ զգույշ լինենք: Կարծում եմ՝ առաջին ժամկետը (Թրամփի նախագահության) նրան սովորեցրեց դա»,- լրագրողներին ասել է Բելառուսի ղեկավարը։